Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է իր գործընկեր Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ՝ նշելով ռուսների վստահության բարձր մակարդակը երկրի իշխանությունների վարած կուրսի նկատմամբ։
«Հայրենասիրությունն ու քաղաքացիների համախմբվածությունը, աջակցությունը և երկրի ղեկավարության վարած կուրսի նկատմամբ վստահության բարձր մակարդակը արժանի պատասխան են Ռուսաստանի դեմ ձեռնարկված ոչ բարյացակամ գործողություններին»,- ասված է ուղերձում, որից հատվածներ մեջբերում է մամուլի ծառայությունը։
Լուկաշենկոն չի կասկածում, որ «ռուսները, ինչպես դա եղել է պատմության մեջ բազմիցս, հաստատակամորեն կհաղթահարեն բոլոր դժվարություններն ու փորձությունները»։ Նա նաև նշել է, որ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում Ռուսաստանի Դաշնությունը «վստահորեն պաշտպանում է իր ազգային շահերը, հաջողությամբ իրականացնում դինամիկ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու ծրագրերը»։
Լուկաշենկոն Պուտինին մաղթել է քաջառողջություն, բարություն և բարգավաճում, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և ներդաշնակություն։
Կարծիքներ