Կիմ Չեն Ընը շնորհավորել է Ռուսաստանին պետական տոնի կապակցությամբ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը (KCNA):
«Ռուս ժողովուրդը մեծ հաջողություններ է գրանցել իր երկրի արժանապատվությունն ու անվտանգությունը պաշտպանելու արդար գործն իրականացնելու գործում՝ հաղթահարելով բոլոր տեսակի դժվարություններն ու խնդիրները», - մեջբերում է գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքերը։ «Կորեացի ժողովուրդը նրան տալիս է իր ամբողջական աջակցությունն ու հավանությունը»,- ասել է նա։
Կարծիքներ