Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրող մոդելը նրանից պահանջում է 64 մլն եվրո

Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրող մոդելը նրանից պահանջում է 64 մլն եվրո

Մոդել Քեթրին Մայորգան շարունակում է մեղադրանքներ առաջադրել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ: Այդ մասին հայտնում է sportmediaset.mediaset.it-ը։

Մայորգան պնդում է, որ Ռոնալդուն իրեն բռնաբարել է հյուրանոցի համարում: Պորտուգալացին էլ վստահեցնում է, որ իրենց հարաբերությունները համաձայնեցված են եղել: Այս միջադեպը տեղի է ունեցել 2009-ի ամռանը, Լաս Վեգասում:

Հաղորդվում է, որ դատական ​​գործը շարունակվում է: Դատարանի փաստաթղթերում նշված է, որ մոդելը Ռոնալդուից 64 միլիոն եվրո գումարի փոխհատուցում է պահանջել:

Լուրեր են շրջանառվում, որ Կրիշտիանուն նախկինում Մայորգային վճարել էր 287,000 ֆունտ սթեռլինգ ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում