ԱԺ-ն ընդունեց քննարկված նախագծերը
Լիցենզավորման մասին օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 76 կողմ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք՝ գործադիրն առաջարկել է լիցենզավորել մասնավոր նախակրթարանները:
Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 76 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք՝ Առաջարկվում է ևս մեկով ավելացնել Երևանում քաղաքապետի տեղակալների թիվը՝ 4 փոխարեն սահմանելով 5, և հանել գլխավոր ճարտարապետի պաշտոնը:
Պետական սահմանի մասին օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 76 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայնով. Նախագծի համաձայն, առաջարկվում է սահմանային շերտում արգելել տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ ԱԹՍ-ների օգտագործումը:
Խորհրդարան առաջին ընթերցմամբ ընդունեց Հողային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 77, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց 76 կողմ, 1 ձեռնպահ ձայնով:
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 82 կողմ, 1 ձեռնպահ ձայնով:
Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունվեց 76 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Կարծիքներ