Բաքվում մի խումբ քաղաքացիներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել՝ սոցիալական պահանջներով
Մայիսի 7-ին Բաքվի կենտրոնում մի խումբ քաղաքացիներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել, հայտնում է Azadliq.org կայքը:
Նշվում է, որ այս ակցիան անցկացվել է ժամանակին Ադրբեջանը լքած և այժմ արտերկրում բնակվող բլոգերների առաջարկով:
Բողոքի ակցիայի մասնակիցները հիմնականում բարձրաձայնել են սոցիալական պահանջներ, այդ թվում՝ բարձրացնել թոշակները և վերականգնել միանվագ սոցիալական օգնությունը, որը վճարվել էր կորոնավիրուսի հետ կապված կարանտինի խստացման ամիսների ընթացքում:
Դեպքի վայրում հավաքված ոստիկանները, մեքենաներ նստեցնելով, տարել են ակցիայի մասնակիցներից շատերին:
Սոցիալական մեդիայի ներկայացուցիչ Նուրլան Գեհրեմանլին հայտնել է, որ ակցիայի ընթացքում խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական գործունեությունը, անգամ ֆիզիկական ճնշումներ են գործադրվել:
Կարծիքներ