Բոլորս մեկ մարդու պես պետք է պատրաստ լինենք պաշտպանել հայրենիքը ոսոխից. Արման Բաբաջանյան
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հավաքները, որոնք օրըստօրե ավելի են նոսրանում անխուսափելիորեն բերելու էին այսպիսի զարգացումների: Առաջին օրից ասել եմ՝ որքան նվազի մարդկանց թիվը այնքան վտանգավոր է դառնալու և պրոցեսի կառավարումը և գործընթացների կանխատեսելիությունը, որովհետև հավաքների ինքնաբուխ մասնակցող մարդկանց որոշակի ներկայությունը քաղաքական հունից դուրս չգալու երաշխիք է: Երբ այդ մարդիկ դադարում են մասնակցել հավաքներ անելու միակ նպատակը մնում է անօրինականությունն ու օրինազանցությունը: Վերջին օրերին հենց դրա ականատեսն ենք:
Այսօր հանցախումբը հասկացավ, որ կրիտիկական նվազող շեմին են հասել և դիմեցին վերջին՝ բռնության միջոցին:
Սա միայն սկիզբն է: Բոլորս մեկ մարդու պես պետք է պատրաստ լինենք պաշտպանել հայրենիքը ոսոխից:
Մի կողմից սահմանին, մյուս կողմից փողոցում վճռվում է Հայաստանի ապագան:
Շնորհակալություն ոստիկաններին անձնվեր ծառայության համար:
Ձեր կողքին ենք, ձեզ հետ ենք մեր երկիրը, պետականությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու գործում:
Կարծիքներ