Ուիլ Սմիթը լքեց կինոակադեմիան
Ըստ Deadline-ի՝ Քրիս Ռոքի սկանդալից հետո Ակադեմիան Սմիթին ասել է, որ նա կարող է հեռացվել առնվազն տասը տարով։ Դերասանը, ով Ակադեմիայի անդամ է 2001թ.-ից, որոշեց իր կամքով հեռանալ։
Հայտարարության մեջ Սմիթն ասել է, որ իր «սիրտը կոտրված է», քանի որ «դավաճանել է Ակադեմիայի վստահությանը», իսկ «Օսկար»-ի իր պահվածքը «ցնցող, ցավալի և աններելի է»:
«Փոփոխությունը ժամանակ է պահանջում, և ես վճռական եմ աշխատել, որպեսզի այլևս երբեք թույլ չտամ, որ բռնությունը տիրի ուղեղին», - ասաց դերասանը:
Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ Քրիս Ռոքը կատակել է Սմիթի կնոջ՝ Ջադա Փինկետ Սմիթի մասին, ով ալոպեկիա ունի։ Դերասանը, ով ստացել է այս տարվա արձանիկը «Ռիչարդ արքա» ֆիլմում դերակատարման համար, ապտակել է Ռոքի դեմքին։ Դրանից հետո Սմիթը մի քանի անգամ ներողություն է խնդրել հաղորդավարից, սակայն ակադեմիան, այնուամենայնիվ, դատապարտել է նրա արարքը։
Կարծիքներ