Գևորգ Թամամյանը հայտնել է, որ դադարեցնում է անդամակցությունը «5165» շարժմանը
«5165» շարժման անդամներից Գևորգ Թամամյանը հայտնել է, որ դադարեցնում է անդամակցությունը շարժմանը: Այդ մասին նա գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի ընկերներ եւ հայրենակիցներ,
Որոշում եմ կայացրել դադարացնել իմ անդամակցությունը «5165» շարժմանը։
Այստեղ հավաքված են հիանալի հայրենասերներ, որոնք անկեղծորեն ցավում են երկրի համար, եւ իմ համար մեծ պատիվ էր Շարժման մասը լինելը։
Պատճառը գաղափարական է եւ պայմանավորված է մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը հասնելու տարբեր մոտեցումների մեջ։
«5165» շարժմանը ցանկանում եմ բարի երթ՝ հանուն մեր պետականության, հանուն հայի, հանուն Հայաստանի եւ Արցախի։
Այս պահին ջանքերս առավելագույնը կկենտրոնացնեմ մասնագիտական բժշկական դաշտում՝ չդադարելով ակտիվ քաղաքացիական գործունեությունս»,- գրել է նա:
Նշենք, որ «5165» շարժումը ստեղծվել է 2021 թվականի ապրիլի 22-ին։ Կուսակցության հիմնադիր-առաջնորդը Կարին Տոնոյանն է։ Նրանք մասնակցել էին արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Կարծիքներ