Չէ՞ որ բոլորս էլ Հայ ենք, պիտի միասնական լինենք. դերասան Անդրանիկ Հարությունյանի կնոջ հուզական գրառումը

Չէ՞ որ բոլորս էլ Հայ ենք, պիտի միասնական լինենք. դերասան Անդրանիկ Հարությունյանի կնոջ հուզական գրառումը

Ատամներս սեղմելով մեկ օր լռեցի...

Ինչքան կարելի է... ինչքան կարելի է մեկնաբանություններում միմյանց հոշոտել...Գիշերն արթնացա ու էլ չկաչողացա քնել...էլի ու էլի այլանդակ մեկնաբանություններ ամենուր...

Հերթական անքուն , արցունքոտ գիշեր...

Ինչքան կարելի է Հայաստանցուն քարկոծել,որ Արցախը տվեց հիմա հանգիստ քնում է...Եվ ով է ասել,որ հանգիստ քնում ենք...Հենց մեր Հայաստանցիները չե՞ն, որ այսօր Արցախի ժողովրդին են օգնում,հենց մեր երեխեքը չէին , որ իրենց կյանքը տվեցին հանուն Արցախի Հենց Հայաստանցի մայրերը չեն,որ քոռացան լացելով ամեն կորցրած քարի ու թփի,ամեն ընկած Զինվորի համար... Եթե քաղաքական հայացքները տարբեր են դա ձեզ իրավունք չի տալիս նման կերպ արտահայտվել Հայաստանցու հասցեին...

Ես` Հայաստանցիս,ավելի անքուն ,արցունքոտ գիշերներ ունեմ,քան շատերը,ովքեր իրենց ունեցած չունեցածով փախան,լքեցին կռվի ժամանակ իրենց Հողը, Հայաստանում և Ռուսաստանում իրենց ուտուշխմուշներն են անում և տժժում/ կներեք բառիս համար/...Հայաստանցիներս չէինք,որ մինչ այսօր ամեն կերպ կանգնած ենք եղել Արցախցու կողքին,թե այդքան զոհերը մոռացվեցին...Քանի որ այս պահին չհաջողվեց ներքաշել Երկիրս պատերազմի մեջ,որը կտաներ թՈրքի և ռՍի նպատակների լիակատար իրագործմանը...

Ինչպես կարելի է... Հենց Հայաստանում ապրելով այդպես արտահայտվեք Հայաստանցու հասցեին... Չէ՞ որ բոլորս էլ Հայ ենք... ՀԱՅ Պիտի միասնական լինենք ,ոչ թե գզենք իրար...

Լայվերին սիրտս ճաքում էր,,,,թուրքերը ոնց էին ուրախանում հրապարակի դեպքերից,,,Գրեցի,գրեցի,,,հետո հասկացա անզոր եմ...այնքան շատ էին տականքները,,,,

Հատուկ ամենուր իրենց կեղտոտ ռեխը բացող տղամարդկանց ...

Լսեք` մեծամասամբ դիվանին պառկած ոչ մի աշխատանք չհավանողներ, ֆբ ֊ քաղաքագետներ *... կանանց լիրբ ,փչացած և այլն գրելով ավելի լավը չեք լինի...

Եթե այդքան կաք զենքը վերցրեք և կանգնեք ՔՅՈԽԻ կողքին,որ եղունգը չարժեք...

Գիտե՞ք գոնե,ով է և որտեղ է ՔՅՈԽԸ... Թե դա էլ ասեմ...

Գնացեք Հողի կռիվ տվեք ... մի մտեք քոմենթներ և լավ տղա խաղացեք...

Հավատացեք,որ կան շատ Հայ Կանայք և Աղջիկներ,որ ձեզանից ԴՈՒԽՈՎ և ԹԱՍԻԲՈՎ ԵՆ և գործով են դա ապացուցում...Հա մեկ էլ մի ամաչեք,որ հայ եք... դուք երբեք էլ հայ չեք եղել...

Հա եթե չգիտեք ,սա էլ ասեմ `...

ԿԱՄ ՄԱՀ... ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

ՔՅՈԽ

ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ,ՈՐ ՀԱՅ ԵՄ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՏՈՒՆՆ Է

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՀՈԳԻՆ Է

Հետևեք մեզ նաև Տելեգրամում