Հոկտեմբերի 1-ը հռչակվեց Արցախի համար համազգային աղոթքի օր
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց ս․ թ․ հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։
Որոշվեց նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։
Կարծիքներ