Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվել են
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են 2 ամսով։
Յութուբյան ալիքով հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրանց մեղադրանք է ներկայացվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար:
Կարծիքներ