Ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը

Ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16.00-19.00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.

«Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ 

 Պայթեցման աշխատանքների հետևանքով նույն օրը՝ ժամը 16.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։

 Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում