Փարաքարում մեկնարկել է ավագանու անդրանիկ նիստը. օրակարգում է համայնքի ղեկավարի ընտրության հարցը

Փարաքարում մեկնարկել է ավագանու անդրանիկ նիստը. օրակարգում է համայնքի ղեկավարի ընտրության հարցը

Փարաքարում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության հարցն է:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուին՝ Վոլոդյա Գրիգորյանին ընտրվել է համայնքի ղեկավար: Ավագանու մնացած 11 անդամներն էլ համայնքապետ էին ընտրել «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանին:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք։ Նույն օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Դեկտեմբերի 30-ին դատարանը որոշել էր անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում