Իրավապահները կանեն ամեն ինչ Crocus City Hall-ի ահաբեկչության մանրամասները պարզելու համար․ Պուտին
Քննչական և իրավապահ մարմինները կանեն ամեն ինչ՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մանրամասները պարզելու համար։
Այս մասին վստահեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ահաբեկչությունից հետո ռուս ժողովրդին ուղղված իր ուղերձում։
Նա նշել է, որ ԱԴԾ-ն և այլ իրավապահ մարմիններն աշխատում են ահաբեկիչների աջակցության բազայի բացահայտման ուղղությամբ։
«Ովքեր նրանց տրանսպորտ են տրամադրել, նախանշել են հանցագործությունից փախուստի ուղիները, պատրաստել են թաքստոցներ, կացարաններ զենքով և զինամթերքով, կբացահայտվեն։ Կրկնում եմ Քննչական և իրավապահ մարմինները կանեն ամեն ինչ՝ հանցագործության բոլոր մանրամասները պարզելու համար»,- ասել է Պուտինը։
Կարծիքներ