Ահաբեկչության բոլոր մեղավորները կալանավորված են․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։
Այս մասին նա ասել է քաղաքացիներին ուղղված ուղերձում։
Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել բոլորին, ովքեր կորցրել են հարազատներին ու ընկերներին՝ ունեցած ահաբեկչության ժամանակ։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 115 մարդ (տվյալները վերջնական չեն)։
Կարծիքներ