Ռուսաստանն ու Չինաստանը հուշագիր են ստորագրել Լուսնի վրա կայան ստեղծելու մասին
«Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը և Չինաստանի Տիեզերական ազգային գործակալության (CNSA) ղեկավար Չժան Կեցզյանը երկրների կառավարությունների անունից հուշագիր են ստորագրել Միջազգային լուսնային կայանի ստեղծման հարցում համագործակցության մասին:
Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին տեղեկացրել են և՛ «Ռոսկոսմոսը», և՛ չինական գործակալությունը:
««Ռոսկոսմոս» պետական ընկերությունը և CNSA-ն կնպաստեն Միջազգային լուսնային կայանի ստեղծմանն ուղղված համագործակցությանը, որին կարող են միանալ բոլոր հետաքրքրված երկրները և միջազգային գործընկերները: Համագործակցությունը նպատակ է հետապնդում ամրապնդել գիտահետազոտական փոխգործակցությունը և առաջ տանել տիեզերական տարածության հետազոտությունն ու օգտագործումը խաղաղ նպատակներով՝ ելնելով ողջ մարդկության շահերից»,- ասվում է ռուսական ընկերության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ