Շոտլանդացի մրցավարները կսպասարկեն Գերմանիա-Հայաստան հանդիպումը
Սեպտեմբերի 5-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի հինգերորդ մրցափուլի Գերմանիա-Հայաստան հանդիպումը։
ՀՖՖ-ից հայտնում են, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել շոտլանդացի Ուիլյամ Քոլումը։ Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ֆրենսիս Քոնորը և Դևիդ Մաքգիչին։ Չորրորդ պաշտոնյան է Քևին Քլենսին։
Կարծիքներ