Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ին և 6-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում