Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը հայտնել են Եմենի ափերի մոտ երկու պայթյունի մասին

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը հայտնել են Եմենի ափերի մոտ երկու պայթյունի մասին

Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրական փոխադրումների համակարգման կենտրոնը (United Kingdom Maritime Trade Operations, UKMTO) հայտնել է դեկտեմբերի 26-ի առավոտյան Եմենի ափերի մոտ՝ Հոդեյդայից արևմուտք, տեղի ունեցած երկու պայթյունի մասին:

«UKMTO-ն ստացել է երկու հաղորդում անօդաչու թռչող սարքերի մասին: Դրանց հայտնաբերումից մոտավորապես 15 րոպե անց գրանցվել է երկու պայթյուն նավից 5 ծովային մղոն (մոտ 9,26 կմ – խմբ.) հեռավորության վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնի X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 03:20-ին (Երևանի ժամանակով 04:20-ին)` 5 րոպեի տարբերությամբ։ Օպերատոր  ընկերության կամ նավի անվան մասին տեղեկատվություն չեն հայտնում։  Նշվում է, որ անձնակազմին վտանգ չի սպառնում:

Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում