Բոսնիայի անվտանգության նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով
Բոսնիայի անվտանգության նախարար Նենադ Նեսիչը ձերբակալվել է կազմակերպված հանցավորության, այդ թվում՝ փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և կաշառք ստանալու մեղադրանքով։ Նրա հետ միասին ձերբակալվել է ևս վեց հոգի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատախազության հայտարարությունը։
Սերբական Հանրապետության պետական դատախազը և Ներքին գործերի նախարարությունը հետաքննում են կոռուպցիայի կասկածանքը «Սերբական Հանրապետության ճանապարհներ» հանրային ընկերությունում, որտեղ Նեսիչը գլխավոր տնօրենն էր 2016-2020 թվականներին:
Ձերբակալվել է նաև ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Միլան Դակիչը։
Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը դատախազությանը մեղադրել է սերբ պաշտոնյաների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու մեջ։
Կարծիքներ