Երևանում 23-ամյա վարորդը Range Rover-ով մխրճվել է երկաթե ավտոտնակի մեջ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Մանվել Միքայելյանը Range Rover մակնիշի RE 777 NG վրացական համարանիշներով ավտոմեքենայով Նոր Նորքում՝ Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է բնակչին պատկանող երկաթե ավտոտնակի մեջ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ։ Ավտոտնակի մեջ կայանված է եղել Opel մակնիշի ավտոմեքենա, որին և ավտոտնակին նյութական վնաս է պատճառվել: Ոստիկանությունը պարզում է ավտոտնակի և Opel-ի սեփականատերերի ինքնությունը:
Կարծիքներ