Ինդոնեզիայում 6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 6 մարդ է մահացել
Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վեց մարդ է զոհվել, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով իշխանություններին:
Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին մեկ զոհի մասին, մի քանի տներ վնասվել էին երկրաշարժի պատճառով:
Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի ազգային վարչության ցունամիի և երկրաշարժերի բաժնի ղեկավար Ռահմաթ Տրիոն նշել է, որ ջրի տակ տեղի ունեցած երկրաշարժը ցունամի չի առաջացրել: Ցնցումները զգացվել են Բալի կղզում։
Նա հավելել է, որ Արևելյան Ճավա նահանգի մի քանի գյուղեր տարհանվել են երկրաշարժի պատճառով:
Ավելի վաղ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել էր, որ Ինդոնեզիայի կենտրոնական մասում՝ Արևելյան Ճավա նահանգի ափերից ոչ հեռու, 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվում էր Մալանգ քաղաքից մոտ 45 կմ հարավ-արեւմուտք ։ Ինդոնեզիայի օդերեւութաբանության, կլիմայագիտության եւ երկրաֆիզիկայի ազգային վարչության (BMKG) տվյալներով ՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,7:
Կարծիքներ