ԱՄՆ-ը հույս ունի, որ Հյուսիսային Կորեան կբանակցի առանց նախապայմանների
ԱՄՆ-ն ակնկալում է, որ ԿԺԴՀ-ն կընդունի առանց նախապայմանների բանակցություններ վարելու առաջարկը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ավարտին։
«Մենք հավատարիմ ենք մնում լուրջ և կայուն դիվանագիտության հնարավորություններ գտնելուն», - ասել է նա։ ԱՄՆ ներկայացուցչի խոսքով՝ «լարվածությունը նվազեցնելու և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար ԿԺԴՀ-ն պետք է ստանձնի նմանատիպ պարտավորություններ»։
«Մենք շարունակում ենք ԿԺԴՀ-ին կոչ անել դրական պատասխան տալ ԱՄՆ-ի և այլ երկրների առաջարկներին՝ հանդիպելու առանց նախապայմանների: Մենք պատրաստ ենք երկխոսության գնալ»,- ընդգծել է Թոմաս-Գրինֆիլդը:
Կարծիքներ