ԱՄՆ-ի և Ռուսաստանի շփումները հաստատում են անվտանգության ոլորտում խնդիրները լուծելու պատրաստակամությունը․ Բլինկեն

ԱՄՆ-ի և Ռուսաստանի շփումները հաստատում են անվտանգության ոլորտում խնդիրները լուծելու պատրաստակամությունը․ Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ուրբաթ օրը հեռախոսազրույցում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային տեղեկացրել է ռուս-ամերիկյան դիվանագիտական ​​շփումների մասին, որոնք, ըստ Վաշինգտոնի, հաստատում են անվտանգության խնդիրները լուծելու պատրաստակամությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

Նրա խոսքով, Բլինկենը և Կուլեբան քննարկել են Ուկրաինայի սահմանների երկայնքով Ռուսաստանի ուժերի կուտակումը և այն քայլերը, որոնք Ուկրաինան և Միացյալ Նահանգները ձեռնարկում են՝ Ռուսաստանին մղելու համար ընտրել դիվանագիտական ​​ներգրավվածությունը պատերազմի փոխարեն և ապահովելու անվտանգությունն ու կայունությունը: Ինչպես հետևում է փաստաթղթից՝ պետքարտուղարը ԱԳ նախարարին տեղեկացրել է ռուս գործընկերների հետ իր վերջին փոխգործակցության մասին, ինչը հաստատել է անվտանգության ոլորտում համատեղ խնդիրները լուծելու պատրաստակամությունը։

Բացի այդ, Բլինկենը վստահեցրել է՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անսասան աջակցությունը, ինչպես նաև հստակ հայտարարել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը դաշնակիցների և գործընկերների հետ անհապաղ կոշտ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե նա որոշի էսկալացիա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում