Ալմաթիի մերձակայքում «Ան-26» ինքնաթիռ է կործանվել

Ալմաթիի մերձակայքում «Ան-26» ինքնաթիռ է կործանվել

«Ան -26» ինքնաթիռը, որը թռնում էր Նուր-Սուլթան - Ալմաթի երթուղով, վթարի է ենթարկվել Ալմաթիի օդանավակայանի մոտակայքում: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Այսօր ժամը 17:20-ի սահմաններում Ալմաթիի օդանավակայանում վայրէջքին նախապատրաստվելիս կապը Նուր-Սուլթան - Ալմաթի երթուղով թռնող «Ան -26» ինքնաթիռի հետ կորել էր: Անմիջապես տագնապ էր հայտարարվել,, դեպքի վայր էին մեկնել օդանավակայանի արտակարգ իրավիճակների ծառայությունները: Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքուղու ճակատային մասում»,- ասվում է մամուլի ծառայության՝ ֆեյսբուքայն հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում