Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն

Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020թ. սեպտեմբերի 9-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ կտեղակայվեն նաև հետիոտնային լուսացույցները, որոնք նախկինում բացակայում էին:

Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում