Երբ արդարությունը մի օր հաղթում է. Արա Կարագյոզյան

Երբ արդարությունը մի օր հաղթում է. Արա Կարագյոզյան

Փաստաբան  Արա Կարագյոզյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երբ արդարությունը մի օր հաղթում է
4 տարի անց վերջապես  արդարությունը վերականգնվեց, սա պայքար էր ոչ միայն   տուժողի խախտված իրավունքների համար, այլ խոշտանգումերից զերծ Հայաստան ունենալու համար, քանզի 2015 թ-ից   խոշտանգման քրեականացումից հետո սա երկրորդ  մեղադրական դատավճիռն է խոշտանգման գործերով։

Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ Մարաբյանի, դատավորներ Ազարյանի և Վարդանյանի)  որոշում կայացրեց  իմ և ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ   Վարդգես Սարգսյանի  վերաքննիչ բողոքները բավարարելու մասին։

Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 4-րդ մասով  նախատեսված հանցանք (խոշտանգում) կատարելու մեջ, և նրա նկատմամբ նշանակվեց պատիժ՝  7 /յոթ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով ազատազրկում։
Հիշեցնեմ, որ Արմեն Հովհաննիսյանը մեղադրվում էր այն բանի համար, որ   2018 թ.  խոշտանգման է ենթարկել <<Նուբարաշեն>> ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Արմեն Աղաջանյանին։
 Վերջապես կարողացանք սառույցը կոտրել: Սրանով ճանապարհ է բացվում մնացած խոշտանգման գործերի համար, ի վերջո հիշեցնեմ Աղաջանյանի գործով  Վճռաբեկ դատարանը կայացրել էր անախադեպ  որոշում, որի արդյունքում այսօր վերաքննիչ դատարանը կայացրեց մեղադրական որոշում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում