Մյանմայում 19 անձ մահապատժի է դատապարտվել
Մյանմայում, որտեղ ռազմական դրություն է հայտարարված, ռազմական տրիբունալը 19 անձանց դատապարտել է մահապատժի քաղաքացիական անձի սպանության և զինվորականի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով: Աայս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դատապարտվածներից 17-ն այս պահին փախուստի մեջ են գտնվում:
Սա փետրվարի 1-ին Մյանմայում զինվորականների կողմից իշխանությունը վերցնելուց հետո մահապատժի մասին առաջին որոշումն է:
Մյանմայի զինվորականությունը փետրվարի 1-ին հայտարարել էր երկրում մեկ տարով արտակարգ դրություն հայտարարելու մասին:Նրանք բացատրել էին որոշումը նրանով, որ 2020 թվականի նոյեմբերի ընտրությունների ժամանակ լայնածավալ խախտումներ են եղել:
Մյանմայի քաղաքացիները փետրվարի 1-ից բողոքի ակցիաներ են իրականացնում:
Կարծիքներ