Երիտասարդ ավստրալացին վիճակախաղով 20 միլիոն դոլար է շահել (լուսանկար)

Երիտասարդ ավստրալացին վիճակախաղով 20 միլիոն դոլար է շահել (լուսանկար)

Սիդնեյի երիտասարդ բնակիչը մի գիշերվա ընթացքում մեծ հարստություն է ձեռք բերել` Powerball վիճակախաղով 20 միլիոն դոլար շահելով: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Սիդնեյի Լիվերպուլ արվարձանի բնակիչը պատմել է, որ ինքը մեծ ծրագրեր ունի գումարը ծախսելու հետ կապված, և խոստացել է, որ չի լքելու իր աշխատանքը:

Հաջողակ տղամարդը միակն է եղել վիճակախաղի մասնակիցներից, որ զբաղեցրել է առաջին տեղը և շահել գլխավոր մրցանակը:

Նա հինգշաբթի պատրաստվել է քնել, երբ որոշել է ստուգել իր տոմսի թվերը և պարզել է, որ իր կյանքն ամբողջովին փոխվել է:

«Ես ստիպված էի զանգահարել մայրիկիս, քանի որ շոկի մեջ էի: Նա նույնպես ստուգեց, և միայն այդ ժամանակ դա իրական թվաց»,-պատմել է ավստրալացին:

«Ես չկարողացա քնել գիշերը: Ես շարունակում էի մտածել, որ այժմ մուլտիմիլիոնատեր եմ: Դա փոխում է ամեն ինչ իմ և իմ ընտանիքի համար»,- ասել է նա:

Հաջողակ ավստրալացին պատմել է, որ ցանկանում է ծնողների համար տուն գնել, իր համար մեքենա և նավակ, ինչպես նաև մեկնել Լաս Վեգաս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում