Հունիսի 16-20-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հունիսի 16-20-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հունիսի 16-20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի քաղաքներում, Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 3 տուժած:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում