Վրաստանի ԿԸՀ շենքի մոտ բողոքի ցույցի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի են ունեցել բախումներ
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ցույց է: Րոպեներ առաջ ակցիայի մասնակիցների եւ իրավապահների միջեւ բախումներ են տեղի ունեցել, հաղորդում է Interpress News-ը:
Բացի այդ, ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել ԿԸՀ երկաթյա դարպասներից ներս:
Ոստիկանությունը շարունակում է կիրառել ջրցաններ ցուցարարների դեմ:
Չնայած դրան՝ ակցիայի մասնակիցները շարունակում են գտնվել ԿԸՀ շենքի մոտ:
Ինչպես հաղորդում է Interpress News-ի նկարահանող խումբը դեպքի վայրից, երբ ոստիկանությունն օգտագործել է ջրցան, ցուցարարները մի քանի րոպեով լքել են ԿԸՀ տարածքը, սակայն ավելի ուշ կրկին վերադարձել են:
Այս պահին ակցիայի մասնակիցները փորձում են անցնել ցանկապատն ու մոտենալ ԿԸՀ շենքին, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս նրանց անել դա:
Կարծիքներ