Հայաստանի 5 ներկայացուցիչներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 35-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 79-րդը, Հրանտ Մելքումյանը` 82-րդը, Շանթ Սարգսյանը` 93-րդը, Կարեն Գրիգորյանը` 94-րդը:
Հունիս ամսվա դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն տասնյակում են նաև Դին Լիժենը, Ալիռեզա Ֆիրուզան, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Իան Նեպոմնյաշկին, Ռիչարդ Ռապորտը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Կարծիքներ