Կոլումբիայի հարավ-արևմուտքում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Կոլումբիայի հարավ-արևմուտքում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող Մալյամա մունիցիպալիտետում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Աղետների ռիսկի կառավարման տեղական ազգային կենտրոնին:

«Երկրի շերտերի տեղաշարժը հանգեցրել է 17 մարդու մահվան, ութը վիրավորվել է, նրանցից 7-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից: Անհայտ կորածների մասին տեղեկություններ չկան», - Twitter-ում հայտնել է նախարարությունը ։ «Ավերվել է երկու շենք, ևս երեքը փլուզման վտանգի տակ են»։

Իշխանություններն ապահովում են օգնության մատակարարումը դեպքի վայր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում