Արցախի արտգործնախարարը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսանին
Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից։
«Խորը ցավով տեղեկացանք կործանարար երկրաշարժի մասին, որը խլեց Սիրիայի Արաբական Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների կյանքեր և հսկայական ավերածությունների պատճառ դարձավ: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ զոհերի ընտանիքներին ու Սիրիայի եղբայրական ժողովրդին՝ Ձեր հայրենակիցների և հարազատների զոհվելու կապակցությամբ։ Այս վշտի պահին մեր մտքերն ու աղոթքները Սիրիայի ժողովրդի հետ են։ Բոլորիդ մաղթում ենք քաջություն, ոգու ամրություն և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասվում է նամակում:
Կարծիքներ