Մերգելյանի պուրակի վերաբացումը քաղաքի բարեկարգման կարևորագույն քայլերից է. Ավինյան

Մերգելյանի պուրակի վերաբացումը քաղաքի բարեկարգման կարևորագույն քայլերից է. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․

«Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հյուրեր, այսօր առանձնահատուկ օր է մեր քաղաքի համար: Մերգելյանի պուրակը, որը երկար տարիներ գտնվում էր անտեսված ու զավթված վիճակում, հիմնանորոգվել է՝ դառնալով հարմարավետ, բարեկարգ ու ժամանակակից այգի, որտեղ յուրաքանչյուրս կարող ենք վայելել այս գեղեցկությունը։

Երևանն իր պատմության ընթացքում շատ բան է տեսել, և մեր պարտականությունն է վերակենդանացնել այն տարածքները, որոնք ժամանակին մեր քաղաքի շունչն են եղել։

Մերգելյանի պուրակի վերաբացումը ոչ միայն քաղաքի բարեկարգման կարևորագույն քայլերից է, այլ նաև հարգանքի տուրք է նշանավոր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակին, ով իր ամբողջ կյանքը նվիրեց մեր երկրի գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մասնակցել են այս ծրագրին՝ պուրակի վերակառուցմանը, և մեզ համար այսքան կարևոր վայրի վերականգնմանը»,- գրել է քաղաքապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում