«Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում»․ Շառլ Ազնավուրի դուստրը ՝ 1915թ․-ի Հայոց ցեղասպանության մասին
Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Այս օրը ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը։
«1975 թվականի ապրիլի 9-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 148 բանաձևը՝ ապրիլի 24-ը հռչակելով որպես «Մարդկայն անմարդկայնության ազգային օր»։ Բանաձեւում շեշտը դրված է ցեղասպանությունների եւ հատկապես Հայոց ցեղասպանության զոհերի վրա։ Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում», - գրել է Սեդա Ազնավուրը։
Կարծիքներ