Կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեցվեն, եթե Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

Կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեցվեն, եթե Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեցվեն, եթե Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ին միանալու դեպքում կանադացիները նաև ստիպված չեն լինի այլևս անհանգստանալ բանակի, առողջապահության համակարգի և այլ հարցերի մասին:

Կանադայի իշխանությունը, սակայն, դեմ է նման հեռանկարին:

Financial Times-ն էլ գրում է, որ Թրամփը անցած շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Դանիայի վարչապետի հետ և պահանջել Միացյալ Նահանգներին զիջել Գրենլանդիան: Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ զրույցը լարված է անցել:

Թրամփը Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողության մասին խոսել է դեռ մինչև երդմնակալությունը: Թե՛ Դանիայի, թե՛ Գրենլանդիայի իշխանությունները անիրատեսական են որակում ԱՄՆ նախագահի պահանջը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում