Իսրայելն ազատ է արձակել բանտարկած 200 պաղեստինցի՝ չորս պատանդի դիմաց
Իսրայելը բանտից ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալի՝ Գազայի հատվածից չորս իսրայելցի զինվորական պատանդի ազատ արձակման դիմաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է իսրայելական բանակի Galei IDF ռադիոն։
«114 պաղեստինցի բանտարկյալ ազատ է արձակվել Ռամալլայի Օֆեր բանտից, ևս 70 բանտարկյալ կարտաքսվի Եգիպտոս, իսկ 16-ը՝ Գազայի հատված»,- հայտնել է ռադիոկայանը։
Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են ավտոբուսները Ռամալլա տեղափոխում բանտից ազատված պաղեստինցիներին։
Կարծիքներ