«Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված 15-ամյա տղայի վիճակը ծանր է․ Գ․ Դերձյան

«Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված  15-ամյա տղայի վիճակը ծանր է․ Գ․ Դերձյան

«Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել  հիվանդանոց ընդունված 15-ամյա պատանու առողջության վերաբերյալ․ Հայտարարության մեջ ասվում է․ «Սուրբ Աստվածամայր» բկ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում:

Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում