Հայաստան կժամանի Նիդերլանդների ԱԳ նախարարը

Հայաստան կժամանի Նիդերլանդների ԱԳ նախարարը

Մարտի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ժամը 12:00-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:

13:10-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն, իսկ ժ. 13:20-ին Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում