Հայկ Մարությանը մանիպուլացնում է. նրա զավակները կարող էին երկքաղաքացի լինել և օգտվել ԵՄ անձնագրի բոլոր առավելություններից՝ լինելով նաև ՀՀ քաղաքացի

Հայկ Մարությանը մանիպուլացնում է. նրա զավակները կարող էին երկքաղաքացի լինել և օգտվել ԵՄ անձնագրի բոլոր առավելություններից՝ լինելով նաև ՀՀ քաղաքացի

Օրերս Civic.am-ի հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նշեց, որ իր զավակները՝ այդ թվում, 2 որդիները Չեխիայի քաղաքացիներ են։ Ըստ նրա՝ իրենց ընտանիքը բաղկացած է մեկ Չեխիայի (կինը) և մեկ Հայաստանի (ինքը) քաղաքացուց, ու երեխաները ուղղակի պիտի մեկնումեկի քաղաքացիությունը ստանային։ Դե իսկ Չեխիայի անձնագրի ընտրությունն էլ զուտ տեխնիկական է, ԵՄ անձնագիրը մի շարք առավելություններ է տալիս՝ ճամփորդելու և սովորելու համար։ 

Շատերին այս պատասխանը անկեղծ է թվացել, բայց դրանում բացահայտ մանիպուլյացիա կա՝ երեխաները կարող էին ոչ միայն ծնողներից մեկնումեկի քաղաքացիությունը վերցնել, այլև կարող էին ՝ երկքաղաքացի լինել։ 

Հայաստանն ու Չեխիան փոխադարձաբար ճանաչում են երկքաղաքացիությունը, ու Հայկոյի երեխաների դեպքում ամենատրամաբանական լուծումը ակնհայտորեն հենց դա կլիներ՝ լինել և Չեխիայի, և ՀՀ քաղաքացի, ստանալ այն բոլոր տեխնիկական առավելությունները, որ տալիս է ԵՄ անձնագիրը, բայց և՝ չհրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։ 

Իսկ միգուցե երեխաներին ու հատկապես տղա երեխաներին միայն Չեխիայի քաղաքացի դարձնելը զուտ տեխնիկական հարց չէ՞ր։ 

Որևէ կերպ չենք ցանկանում անդրադառնալ երեխաների անձին, բայց քաղաքական հայտ ներկայացնող գործիչների անչափահաս զավակների քաղաքացիությունը, ընդունեք, որ քաղաքական հարց է։ Ավելի կոնկրետ՝ քաղաքական հայտ ներկայացրած անձի պատկերացումը տվյալ պետությաան հանդեպ պատասխանատվության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում