ՌԴ-ն ուզում է հեղաշրջում անել և Հայաստանը դարձնել Բելառուս-2․ Իոաննիսյանը ամփոփել է ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերը

ՌԴ-ն ուզում է հեղաշրջում անել և Հայաստանը դարձնել Բելառուս-2․ Իոաննիսյանը ամփոփել է ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել ամփոփելով ԼՂ–ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ ըստ ժամանակագրության։

«Մի քիչ ժամանակագրություն

Արցախում իշխանության են գալիս ռուսամետ-քոչարյանամետ ուժերը,

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսում՝ ռուսների ակնհայտ հովանու ներքո (ՌԴ արձագանքները վկա),

Մեդվեդևը հայտարարում է, որ Հայաստանի իշխանություններին ինչ-որ վատ ճակատագիր է սպասվում,

Ռուսաստանյան քարոզչամեքենան այս ամենի պատասխանատվությունը բարդում է Հայաստանի իշխանությունների վրա

Երևանի քոչարյանամետ ուժերը փորձում են գրոհել կառավարության շենքը,

Ունենալով Հայաստանից ավելի շատ տանկ ու հրետանի, Արցախի ռուսամետ-քոչարյանամետ իշխանությունները անգամ մեկ ամբողջ օր մարտ չվարած արդեն համաձայնվում են ամբողջական կապիտուլացիայի:

Ռուսաստանի մասով ամեն ինչ պարզ է, մարդիկ ուզում են հեղաշրջում անեն և Հայաստանը դարձնեն Բելառուս-2: Բայց ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանում կան ուժեր (որոնք Արցախում իշխանության եկան), որոնք Հայաստանի անկախությունը ու Արցախի գոյությունը ստորադասում են իշխանության գալու իրենց ցանկությանը:

Ու պարզապես արձանագրենք, որ այդ ուժերը Արցախում իշխանության գալու 10-րդ օրը ստացան պատերազմ, իսկ 11-րդ օրը ստորագրեցին ամբողջական կապիտուլացիա»,– գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում