Դե յուրե Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղում օրինական են. Պեսկով
Կրեմլը սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե արդյոք խոսակցություն կլինի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նա պատասխանել է.
«Դեռ ոչ, աշխատանքային մակարդակով շփումները շարունակվում են, անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող է նաև լինել նման խոսակցություն»։
Պեսկովը նաև հայտարարել է, որ որ դե յուրե Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղում օրինական են:
«Խոսքը սեփական տարածքում գործողությունների մասին է»,-հայտարարել է Պեսկովը:
Կարծիքներ