Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, կտաքանա 7-9 աստիճանով
Հայաստանի տարածքում մայիսի 21-ի ցերեկը, 23-ին՝ շրջանների զգալի մասում, 22-ին, 24-26-ին՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 21-26-ին հնարավոր է կարկուտ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հարավարևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում մայիսի 21-ի ցերեկը, 23-ին՝ սպասվում է, 22-ին, 24-26-ին՝ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա 14-18 մ/վրկ արագությամբ։
Կարծիքներ