ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած Աֆղանստանի ժողովրդին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն X-ի իր միկրոբլոգում խորին ցավակցություն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է երկրի արևմտյան նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ տուժածների ընտանիքներն ու հարազատները ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը:
Կարծիքներ