Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 141 հազար 288-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 268 նոր դեպք, 75 մարդ հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 7 մլն 230 հազար 589 դեպք: 7 մլն 037 հազար 536 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 641 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 502 հազար 622 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 57 մլն 801 հազար 487 քաղաքացի: Իսկ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 461 հազար 084-ի:
Կարծիքներ