Ղազախստանով ռուսական նավթի տարանցումը Չինաստան ապրիլին մարտի համեմատ աճել է 9%-ով
Ռուսաստանն ապրիլին Ղազախստանով Չինաստան է ուղարկել 9%-ով ավելի շատ նավթ, քան այս տարվա մարտին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ոլորտի վիճակագրությանը ծանոթ աղբյուրի տվյալները։
Նշվում է, որ տարանցման ծավալը ապրիլին կազմել է 829 հազար տոննա հումք։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին չորս ամսում Ռուսաստանն այս ճանապարհով արտահանել է 3,2 մլն տոննա նավթ։
Ղազախստանը 2022 թվականի ապրիլին 4,6 մլն տոննա է հանձնել "Կասպից խողովակաշարային կոնսորցիումի" (ԿՏԿ) համակարգով մղելու համար։ Ցուցանիշը 2%-ով ավելի է մարտի համեմատ։ Ղազախստանով տարանցումը, առանց կոնսորցիումի, աճել է 1,5 անգամ՝ հասնելով 986 հազար տոննայի։
Մայիսի կեսերին Միջազգային էներգետիկ գործակալության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ածխաջրածինների արտահանումից առևտրային սահմանափակումների ֆոնին Ռուսաստանի եկամուտները 2022 թվականին երկու անգամ կրճատվել են։
Կարծիքներ