Երևանի սպորտային շունչը բացվում է. Ավինյանը լուսանկարներ է հրապարակել
Երևանի սպորտային շունչը բացվում է յուրաքանչյուր վարչական շրջանում մարզադաշտերի և սպորտային համալիրների կառուցմամբ և հիմնանորոգմամբ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում 11 օլիմպիական մարզաձև է ուսուցանվում: Մարզադպրոցն այժմ հիմնանորոգվում է համայնքային միջոցներով, և արդեն իսկ իր հարկի տակ է ընդունում 1000-ից ավել մարզիկներ, իսկ հաջորդ տարի, երբ ավարտված կլինեն 7 մարզադահլիճների և լողավազանի հիմնանորոգման աշխատանքները, այդ թիվը կհասնի 1500-ի:
«Մեր նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները պահպանելու պատանի մարզիկների ձգտումը դեպի մեծ սպորտ, որտեղ այս պատանի սերունդը բոլորիս պարգևելու է բազմաթիվ սպասված հաղթանակներ»,-գրել է փոխքաղաքապետն ու լուսանկարներ հրապարակել:
Կարծիքներ