Մահացել է «Գարնան 17 ակնթարթը» ֆիլմի աստղ Եկատերինա Գրադովան

Մահացել է «Գարնան 17 ակնթարթը» ֆիլմի աստղ Եկատերինա Գրադովան

Կյանքի 75-րդ տարում մահացել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Եկատերինա Գրադովան: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով դերասանուհու դստերը` Մարիա Միրոնովային:

«Մայրս այսօր վաղաժամ հեռացավ կյանքից... սիրտս պատռվում է»,- գրել է Միրոնովան Instagram-ի իր էջում:

Մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն:

Եկատերինա Գրադովան խորհրդային թատրոնի և կինոյի դերասանուհի է, ծնվել է 1946 թվականին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան, կարիերայի սկզբում խաղացել է Վլադիմիր Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնում:

Այնուամենայնիվ, նրան համաշխարհային հռչակ է բերել ռադիոօպերատոր Քեթի դերը «Գարնան տասնյոթ ակնթարթը» հեռուստաֆիլմում: Դերասանուհին նկարահանվել է նաև «Մեծ տան փոքրիկ կատակերգություններ», «Երկարագուլպա Պեպի» և «Հանդիպման վայրը  փոխել չի կարելի» ֆիլմերում: 1971-1976 թվականներին ամուսնացած է եղել դերասան Անդրեյ Միրոնովի հետ:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում