Ռուսաստանը կպատասխանի ԵՄ կողմից պատրաստվող ոչ բարեկամական քայլերին. Լավրով
Մոսկվան անպատասխան չի թողնի Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ նախապատրաստված անբարյացկամ քայլերը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ժամանակակից իրողություններն, իհարկե, անհամատեղելի են հեգեմոնիզմի և տիրապետության տրամաբանության, սանիտարական միջանցքներ և երկաթե վարագույրներ վերստեղծելու փորձերի հետ։ Կրկնեմ, մենք գիտենք, որ Եվրոպայում շատերը գիտակցում են մեր երկրի նկատմամբ առճակատման ընթացքի հակարդյունավետությունը և ակնկալում ենք, որ ի վերջո գերակշռելու է առողջ բանականությունը, և մենք կարողանալու ենք սկսել հարաբերությունների նոր հավասարակշռված մոդելի մշակումը, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի սկզբունքների վրա»,- ասել է Լավրովը Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ խորհրդաժողովում:
«Ռուսաստանը անթաքույց բաց է նման հավասար իրավունքներով, ազնիվ փոխգործակցության համար: Սա չի նշանակում, որ մենք առանց արձագանքի ենք թողնելու նոր անբարյացակամ քայլերը, ուժի դիրքերից խոսելու փորձերը, ներքին գործերին միջամտությունը: Այդպիսի քայլեր են պատրաստվում. նրանք արդեն այդ մասին բացահայտ խոսում են։ Բայց պատասխանը հաստատ կհետևի»,- շեշտել է նա:
Ինչպես հայտնել ենք, Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։
Կարծիքներ